Ողջու՛յն, աշխարհ:

Արջուտի միջնակարգ դպրոցի ստեղծման պատմություն

1989թ. հունիսին ՀԿԿ Գուգարքի շրջկոմի բյուրոն որոշեց Անդրանիկ Սողոմոնի Սողոմոնյանին՝ անկուսակցական, նշանակել Արջուտի միջնակարգ դպրոցի դիրեկտոր:1988թ երկրաշարժից հետո գյուղում չկար դպրոցական շենք՝ դպրոց: Գյուղում բնակվող ազերիները ամբողջությամբ թալանել, իրենց հետ տարել էին դպրոցական ողջ գույքը, որևէ հետք չթողնելով շենքի մասունքներից:  Թողել էին միայն  ռուսաազերիական ԽՍՀՄ դպրոցական դրոշմակնիքը: Տնօրեն Անդրանիկ Սողոմոնյանը դպրոցաստեղծման հիմնաքար համարեց ազերիական Արչութ /արըջութ,կամ ջութարըսի,/ զույգ մեղու/ բառը վերադարձնել իր պատմական իմաստին՝ Արջուտ, որը համահունչ է մեր Լորուտ, Կաղնուտ, Թեղուտ, Շամուտ և այլ իմաստակիր արժեքներին: ՌԴ Օմսկի ՇՄՇ-ի կողմից երկրաշարժից հետո գյուղում կատարվում էր վերականգնողակ ան աշխատնքներ: Որպեսզ կառուցողական աշխատանքների թիվ մեկ հիմնախնդիր՝ Սողոմոնյանը դրեց դպրոցաշինության հարցը: Սկսվեց ժամանակավոր, փայտյաշեն դպրոցի կառուցումը, որը պետք է շահագործման հանձնվեր 1990թ. նոյեմբեր-դեկտեմբերին:

Սողոմոնյանը բանվորական խալաթով, մուրճով, սղոցով/, մի շարք կամավորների հետ՝ փախստականներ /Գարագեդայան Բորիս, Բաղիշյան Վալերի, Ղազարյան Սերգեյ, Հարությունյան Բորիս, Խաչատրյան Կամո, Ղազարյան Արթուր, Բաղիրյան Արարատ, Բեզարյան Հայկազ/: Արդեն գյուղում հաստատված և այլ համայնքներից վերաբնակեցվածներ՝ Վարդան Մկրտչյան/ ներկայիս համայնքի բազմաթիվ տարիների համայնքի ղեկավար,  Սայադ Մնացականյան, Վազգեն Դալլաքյան, Աղաբեկ Շահինյան, բռնցքամարտի գծով  ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ ՍուրենՄիրզոյան, Հմայակ Հովհաննիսյան, Վանաձորից մի քանի ընկերների և այլոց հետ միացավ ռուս շինարարներին և նրանց հետ աշխատելով երկհերթ՝ 1989թ. սեպտեմբերի 1-ին դպրոցի տանիքին/ գուցե առաջինը ՀՀ- ում/ ծածանվեց Հայկական Եռագույնը: Տուն առ տուն այցելելով Սողոմոնյանը հավաքագրեց, Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից, Գետաշենից, Կամոյից, Էրքեջից, Բուզլուխից, Մանաշիդից, Շամխորից, Բադայից, Չարդախլուից, Դաշկեսանից, Շահումյանից, Քյալբաջառից, Վարդաշենից, Ղազախից, Վանաձորից, Վարդաբլուրից,  հավաքագրեց 146 աշակերտ: Առաջացավ խնդիր՝ հատկապես Բաքվից գաղթածների մոտ որովհետև 8-րդ, 10-րդ դասարաններում սովորողներն անգամ չգիտեին հայերեն և ոչ մի տառ, դժվարությամբ էին արտաբերում հայերեն բառեր: Հիմնադրվեց երկհերթ, երկ համակարգ ՝ուսուցում հայերենով և ռուսերենով, դպրոց: Առաջացավ  խնդիր մանկավարժների հավաքագրման: Սկսվեց Ադրբեջանից  ներգաղթված, լավ, թե վատ որակավորում ունեցող, բայց   այդ բնագվառում  աշխատածների հավաքագրումից՝որպեսզի գաղթածները ունենային աշխատանք:    Տնօրենի ջանքերով դպրոցը համալրվեց ՎՊՄ-ի տարբեր ֆակուլտետներից պահանջարկ ունեցող մասնագետներով: Եղավ պահ, որ դասվարների խնդիր առաջացավ: Տնօրենը դիմեց ռիսկի: Ֆիզմաթ ֆակուլտետն ավարտած Գայանե Մեսրոբյանին նշանակեց դասվար: Ի դեպ , նա 28 տարի սրբությամբ կատարեց այդ աշխատանքը և բարձր գնահատվեց ծնողների կողմից, ստացավ <<ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ>> ՀՀ Վարչապետի կողմից, ԿԳ նախարարի կողմից, ճանաչվեց <<Լավագույն Դասվար>>: Այսօր Գ. Մեսրոբյանը դպրոցի տնօրենն է: Նորից անդրադառնանք Արջուտի միջնակարգ դպրոցի ստեղծմանը: ՈՒղղակի՝ կամա, թե ակամա, ստեղծվում է պատմություն ոչ միայն դպրոցի, այլ նաև նրա հիմնադիրի մասին:  Մի փոքր ալդ ոդիսականից..

Համայնքում սեփական տուն չուներ: Մի փոքրիկ վագոն- տնակ բերեց, տեղադրեց դպրոցին կից: Անլույս, խավար, մութ տարիներ.. Տնօրեն  Սողոմոնյանը իր վրա վերձրեց  պահակի, հավաքարարի, տնտեսվարի, ուսմասվարի, հնոցապանի լրացուցիչ պարտականություններ, դարձավ ինչպես համագյուղացիններն են ասում գյուղի 911-ը: Ստեղծված դպրոցը 1996թ. սեպտեմբերի 16-ին կայծակնահարումից այրվեց: Մինչև այսօր մեր դպրոցական շենքում ուս. պրոցեսը կազմակերպելը 3 տարի այն անցկացվեց լքված անասնագոմում:

Արդյունքներ…

Դպրոցի շրջանավարտների /բոլոր տարիներ/ 30-35 տոկոսը ավարտել են ԲՈՒՀ–եր շուրջ 95 անձ՝ որոնցից Երևանի Բժշկական Համալսարան, ՎՊՄ-ի  ԵՊՀ և այլ հաստատություններ: Բուհ ավարտածների մեծ մասը ստացել են գերազանցության դիպլոմներ: Դպրոցը ունի շրջանավարտ Գիտությունների թեկանծու՝ դոցենտ, ՀՀ բռնցքամարտի գծով հանրապետության պատանիների չեմպիոն, ըմբշամարտի գծով ՀՀ տարբեր աստիճանների մեդալակիրներ, մարզային մրցաշարերի հաղթողներ, ՀՀ ժինված ուժերից, ԼՂ պաշտպանության բանակից ուղարկված բազմաթիվ շնորհակալագրեր: Դպրոցի բոլոր տարիների շրջանավարտներից  37 զույգ  ամուսնացել իրար հետ և այսօր մեր դպրոցի աշակերտների ճնշող մեծամասնությունը մեր թոռներն են : Շրջանավարտներից մի քանիսն էլ այսօր արժանի փոխարինողների ձևով լրացնում են մեր մանկավարժական շարքերը…